Հավաստագիր չստացած արցախցիները կկարողանան օգտվել 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից. ԱՍՀ նախարարություն

Հկտ 10, 2024

ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու (ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում) և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն ստացել հավաստագիր՝ կկարողանան օգտվել կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից։ Նախագիծն արժանացել է հավանության Կառավարության այսօրվա նիստում: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ըստ այդմ, աջակցությունը տվյալ ընտանիքներին կվճարվի նաև չստացած ամիսների համար:

Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ ԼՂ հայրենակիցները առցանց նոր դիմում ներկայացնեն․ դիմումների լրացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ հայտարարություն։

Նմանատիպ նյութեր

«Իսկ ի՞նչ էր մեզ պետք». Սա թերեւս ամենակարեւոր հարցն է, որի պատասխանն էլ անչափ կաևոր է. Արա Պողոսյան

«Իսկ ի՞նչ էր մեզ պետք». Սա թերեւս ամենակարեւոր հարցն է, որի պատասխանն էլ անչափ կաևոր է. Արա Պողոսյան

«Մենք այսօր հին ու վատնված օրերի հետևանքներն ենք քաշում` պարզապես արագացված ռեժիմով։ Ռեակտիվ արտաքին քաղաքականություն, ռեակտիվ ներքին քաղաքականություն, ռեակտիվ բանակաշինությունը չէր կարող մեզ համար ապահովել հաջողություններ երկարաժամկետ հեռանկարում, բայց մենք անգամ...

Բերդավանի բնակիչներին պարտադրել են մասնակցել  Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը․ «Փաստինֆո»

Բերդավանի բնակիչներին պարտադրել են մասնակցել Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն ահազանգեր է ստացել, որ Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղում Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը բնակիչները մասնակցել են պարտադրանքով։ Մասնավորապես, լրատվամիջոցին ահազանգած քաղաքացին նշել է՝ տնօրեններին հրահանգվել է, որ ներկա լինեն։ Բերդավանի...

Ռուսաստանը փորձարկում է Կիևի պատրաստակամությունը կայուն և երկարաժամկետ խաղաղության՝ Ուկրաինային hրադադար առաջարկելով․ Պեսկով

Ռուսաստանը փորձարկում է Կիևի պատրաստակամությունը կայուն և երկարաժամկետ խաղաղության՝ Ուկրաինային hրադադար առաջարկելով․ Պեսկով

Ռուսաստանը փորձարկում է Կիևի պատրաստակամությունը կայուն և երկարաժամկետ խաղաղության՝ Ուկրաինային հրադադար առաջարկելով։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանի կողմից...

Նոր Նորքի թաղապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի քանի շահառու ունի, պարտակում են կոռուպցիան՝ իրավական գործընթացի ներքո․ փաստաբան

Նոր Նորքի թաղապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի քանի շահառու ունի, պարտակում են կոռուպցիան՝ իրավական գործընթացի ներքո․ փաստաբան

Նոր Նորքի թաղապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի քանի շահառու ունի, այդ թվում՝ քաղաքական շահառուներ, այդ թվում՝ կոռոպցիոներների կողմից կոռուպցիան պարտակելու շահը։ Այս ամեն ինչը փաթեթավորվում է իրավական գործընթացի ներքո, ինչը հատուկ է «նիկոլիզմին»։ Այս...

Հույսը դնում ենք հայ ժողովրդի իմաստնության վրա, որը շատ լավ հասկանում է, թե ով է իր իսկական բարեկամը, իսկ ով՝ թշնամին․ ՌԴ դեսպան

Հույսը դնում ենք հայ ժողովրդի իմաստնության վրա, որը շատ լավ հասկանում է, թե ով է իր իսկական բարեկամը, իսկ ով՝ թշնամին․ ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը  «168 ժամ» թերթին տված իր հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների առջև ծառացած առանցքային մարտահրավերներին։ Դեսպանը, մասնավորապես, նշել է․ «Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա...