Թրամփը դադարեցրել է ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային

4 Մարտի, 2025

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային՝ անցյալ շաբաթ Սպիտակ տանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ «բախումից» հետո: Այս մասին Reuters-ին ասել է Սպիտակ տան պաշտոնյան՝ անանունության պայմանով:

«Նախագահը հստակ ասել է, որ կենտրոնացած է խաղաղության վրա: Մեզ պետք է, որ մեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այս նպատակին: Մենք կասեցնում և վերանայում ենք մեր օգնությունը՝ նպաստելու (ուկրաինական ճգնաժամի) կարգավորմանը», — ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ հստակ տեղեկություն չկա՝ որքան է տևելու օգնության տրամադրման կասեցումը: Պենտագոնը, իր հերթին, մեկնաբանություն չի տվել:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու: ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։

Նմանատիպ նյութեր

Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ և գործողությունների փոխլրացմամբ,...

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կշարունակվեն Խամենեիի հուղարկավորությունից հետո

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կշարունակվեն Խամենեիի հուղարկավորությունից հետո

Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ Անսարին հաստատել է միջնորդների հանդիպումը ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչների հետ ՝ երկրների միջեւ հուշագրի քննարկման շուրջ, հաջորդ հանդիպումը նախատեսվում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո: X...

Վթար-վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին․  կա 1 զnh, 1 տուժած

Վթար-վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին․ կա 1 զnh, 1 տուժած

Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են «Volkswagen» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո երբ երկու ավտոմեքենաների...

Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահը

Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահը

Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այցի շրջանակում տեղի է ունենալու Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։ Հանդիպումից հետո Փաշինյանն ու ֆոն...

ՊՆ-ում կադրային փոփոխություններ են եղել

ՊՆ-ում կադրային փոփոխություններ են եղել

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որի՝ գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի...