ԵՊՀ-ի ծառայողական մեքենաների շքերթը` Փաշինյանի «ռեֆորմների» փուլում․ Yerkir.am

3 Մարտի, 2025

 Yerkir.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը վերջերս անձամբ ակտիվորեն լծվել է ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործին: Կառավարության վերջին որոշումներից մեկով կրճատվեցին ավտոմեքենաներ բազմաթիվ գերատեսչություններում: Թե ինչ մեթոդով արվեց այս «բարեփոխումը», ինչ հաշվարկով, ինչպես գրչի մի հարվածով ու առանց գլխուղեղներին զոռ տալու տարան ու բոլոր նախարարությունների, պետական հաստատությունների ավտոմեքենաները լցրեցին պահեստներ, և դրանով   ինչպիսի ճգնաժամի առջև է կանգնել պետական համակարգը՝ այլ քննարկման հարց է:  Փաշինյանական այս քաոսի մեջ բնական է, որ, ժողովրդական լեզվով ասված, պլստացել են բազմաթիվ ՊՈԱԿ-երի ու հիմնադրամների ծառայողական ավտոմեքենաները:

Yerkir.am-ը սկսում է շարք, որտեղ կներկայացվեն նմանատիվ կազմակերպություններում առկա ծառայողական ավտոմեքենաները:  Առաջին խումբ կազմակերպություններից կներկայացնեք ՀՀ բուհերի ավտոմեքենաները, որպեսզի ուսանողները տեսնեն, թե նաև որտեղ են ծախսվում իրենց կողմից վճարվող ուսման վարձավճարները:

Նշենք, որ ցանկում չենք ներկայացնելու բեռնատար ավտոմեքենաներն ու ավտոբուսները:  Ահա Երևանի պետական համալսարանում առկա ծառայողական ավտոմեքենաները.

1.Toyota Camry 3,5 GAS , 001 FF 55, 2013թ.,

2. Hyundayi H1 2.4L, 267 OM 61, 2010 թ.,

3. KIA CERATO 1.6, 025 LL 10 , 2014 թ.,

4. HYUNDAI H1 2.4L, 832 OF 61, 2014 թ.,

5. HYUNDAI H1, 2.4 L, 011 FF 05, 2014 թ.

6. Toyota Avalon 3.0, 045 LL 11, 2004 թ.,

7. Toyota BZ4X, 001 II 96, , 2024 թ., էլեկտրական,

8. BYD YUAN UP, 100 II 96, 2024 թ., էլեկտրական:

Հատկանշական է, որ վերջին 2 էլեկտրական մեքենաները ձեռք են բերվել անցած տարի՝ Փաշինյանի «ռեֆորմների» փուլում:

Նմանատիպ նյութեր

Ազգային հիշողության կազմաքանդման վտանգավոր ճանապարհը․ «Փաստ»

Ազգային հիշողության կազմաքանդման վտանգավոր ճանապարհը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործող իշխանությունների կողմից հետևողականորեն շրջանառության մեջ դրվող «գաղափարախոսական» թեզերը, որոնք փաթեթավորվում են, այսպես կոչված, «իրական Հայաստանի» հայեցակարգի ներքո, իրականում ուղղված են հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների...

Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ»

Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին եվրոպացի չինովնիկները հերթական ապտակը հասցրին ամեն առիթով շնչակտուր Եվրոպա սլացող Նիկոլ Փաշինյանին։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում, որին շուրջ չորս տասնյակ...

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում հայ-ռուսական օրակարգում քննարկման առարկա է դարձել երրորդ երկրների հարցումների հիման վրա Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունների հարցը։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավական ընթացակարգերի շրջանակում արտերկրից...

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞. «Հրապարակ»

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Հայաստանում գինու շաբաթվա օրեր են հայտարարված, եւ տարբեր չինովնիկներ, իրար հերթ չտալով, «մարտահրավեր»` «չելենջ» են ընդունում իրարից ու մյուսներին փոխանցում՝ խախտելով իրենց իսկ ընդունած օրենքները։ Դիցուք, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները...

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությանը մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական շրջանակներում քննարկվող նոր սահմանադրական կարգավորումներով նախատեսվում է վերացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության...