Ադրբեջանում կա «հայերի կողմից իրականացված ցեղասպանությունների օրեր», որոնք նշվում են մեծ պետական ուշադրությամբ․ իրանագետ

27 Փետրվարի, 2025

«Երեկ Ալիևը ստորագրել է հրամանագիր «Խոջալուի ցեղասպանության հուշահամալիրի կառուցման մասին»։ Չգիտեմ սա թվով որերորդն է Ադրբեջանում, բայց գիտեմ, որ մինչ այս եղածների մեջ ամենամեծը Ղուբայի ցեղասպանության հուշահամալիրն էր»,-գրում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

Նա նշում է՝ կարելի է իհարկե չգրել նաև սա, առհասարակ չգրել ոչինչ, բայց պիտի հաշվի առնել, որ Ադրբեջանում կա «հայերի կողմից իրականացված ցեղասպանությունների տարատեսակ օրեր», որոնք նշվում են մեծ պետական ուշադրությամբ։

«Կամ ավելի պատկերավոր եթե ասենք, ամեն ամսվա 2-3 օրը ցեղասպանությունների օր է։

Սրան գումարվել են 2020 թվականի պատերազմի ժամանակ սպանվածները։ Ըստ վարչական շրջանների՝ սպանվածները բաժանվել են դպրոցների վրա, և դրանց ծնված ու սպանված օրերը դպրոցները, ըստ նշանակված գրաֆիկի, գնում են գերեզմաններ՝ դպրոցականները պարտադիր զինվորական հագուստներով։ Այսինքն, ամսվա ուղիղ կեսը դասերն անցկացվում են գերեզմաններում՝ հայրենասիրության բաց դասերի ոգով։

Հիմա, այս հասարակության հետ, որին ոչ թե պատրաստում են հայության հետ խաղաղ համակեցության, այլ 2020 թվականի պատերազմի սպանվածների վրեժը լուծելու և «պատմական հայրենիքը»՝ «Արևմտյան Ադրբեջանը» (!) նվաճելու, ինչպե՞ս պիտի հարաբերվենք մենք։
Սա հարց է, որին այսօրվա իշխանությունների տված պատասխանը ուտոպիայի կամ հեքիաթի ժանրի կանոններով է։

Հետևաբար հարցը բաց է և կարիք ունի լուրջ քննարկման»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...