Ո՞վ է իրականում Գյումրիով շրջող ֆայտոնի հերոսը․ Վահե Սարգսյան

04/03/2025 14:09

Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է

Առավոտյան նկատեցինք նախընտրական մի հոլովակ, որի հերոսը՝ ոմն Արտյոմ Թումանյան,  ֆայտոնով շրջում է Գյումրիի փողոցներով և Գյումրուն սիրահարված փրկչի դեմքով նայում շուրջը: Նկատեցինք, որ օրվա հերոսը «հերոսություններով» աչքի է ընկել նաև նախկինում՝ հետպատերազմյան ծանրագույն փուլում, երբ անձնուրաց ծառայություններ էր մատուցում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:

Վերահրապարակում ենք 2021 թ. հունվարին հրապարակված մեր ««Բոմժե՞ր», թե՞ սրբապիղծ ստահակներ. իրականության մասին» վերտառությամբ հոդվածը: Չնայած, որ Գյումրիում լավ են ճանաչում,  թե ո՞վ է իրականում Արտյոմ Թումանյան կոչվածը, այդուհաներձ, կարծում ենք, այս հրապարակումն արժի մեկ անգամ ևս ներկայացնել թե՛ գյումրեցիների, թե՛ լայն հանրության դատին, որպեսզի մարդիկ հարց տան՝ արժի՞ վստահության քվե տալ նմանին:

Ինչպես ասում են՝ ոչ ոք և ոչինչ չի՛ մոռացվելու, և դավադիր պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի հայրենավաճառ իշխանությանը ծառայած անձինք, անկախ իրենց չափից ու կշռից, պատասխան են տալու օրենքի, բարոյականության, սերունդների ու պատմության առջև:

Ճանաչե՛նք նրանցից մեկին:

****

Հայրենիքի փրկության շարժման և նրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի՝ հունվարի 15-ին Շիրակի մարզ (Գյումրի) կայացած այցը, որով, ի դեպ, սկիզբ էր դրվում Շարժման մարզային այցելություններին, ՀՀ իշխանությունները փորձեցին սևացնել կամ ձախողել։ Գյումրեցիներին իր կեղտոտ և քստմնելի անցյալով քաջ հայտնի ոմն Արտյոմ Թումանյան, ով, ըստ հրապարակված և չհերքված փաստերի՝  8-րդ դասարանի կրթությամբ շարքային խաբեբա է և յուղալի թիրախների ընտրության ու  նրանցից տարաբնույթ հնարքների միջոցով փողի շորթման մեծ վարպետ, իր նման մի քանի ստահակների միջոցով մոլորեցնելով ու խաբելով մի քանի հասարակ գյուղացիների, կարողացել էր Ազատան գյուղի դիմաց բերել շուրջ 25 հոգու և մի քանի րոպեով կանգնեցնել Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի մեքենան։

Տողերիս հեղինակը ևս այդ նույն մեքենայի մեջ լինելով՝ կարող է փաստել, որ հասարակ ազատանցիներից ոմանք ողբալով ընկնում էին Սաղաթելյանի մեքենայի վրա և պահանջում իրենց գերիներին։ Նրանցից մեկը, պարզապես չհասկանալով անգամ, թե ովքեր են այցելել Գյումրի կամ «Իշխան» անունն ընկալելով որպես իշխանություն՝ գոռում էր՝ սատկացրե՛ք այս իշխանություններին, սրանք են մեր երեխեքին կոտորել։

Կատարյալ տրագիկոմեդիա՝ բոլոր չափորոշիչներին համապատասխան։

Հիշեցնենք՝ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում գերի վերցված մեծ թվով կամավորականների ծանրակշիռ մասը հենց Շիրակի մարզից էին, մասնավորապես՝ Ազատան գյուղից։

Պարզորոշ է՝ Վազգեն Մանուկյանն ու Իշխան Սաղաթելյանը որևէ առնչություն կամ «մեղքի բաժին» չէին կարող ունենալ ոչ մարդկանց գերեվարման, ոչ, առավել ևս, վերջիններիս վերադարձի հետ, հետևաբար, նրանց մեղադրելը զավեշտ է։ Պարզորոշ է նաև, որ պատերազմի խայտառակ պարտության և նրա ծանրագույն հետևանքների, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում ստեղծված տոտալ քաոսի, բանակի կազմալուծման, ադրբեջանական սանձարձակությունների և դրա հետևանքով մարդկանց մեծաթիվ խմբերով գերի վերցնելու ողբերգական իրողության թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Այստեղ ևս բանական ցանկացած մեկը հազիվ թե երկրորդ կարծիք ունենա։

Այդուհանդերձ, ազատանցի որոշ անձինք, ովքեր ներկայանում էին որպես գերեվարվածների ծնողներ, կուրծք ծեծելով ու անիծելով՝ Շարժման ներկայացուցիչներից պահանջում էին իրենց զավակներին։ Եթե հավատանք, որ այդ մի քանի ազատանցիներն իսկապես գերիների կամ զոհերի հարազատներ էին, այլ ոչ՝ տրագիկոմեդիայի դերասաններ, ապա դժվար է պատկերացնել Արտյոմ Թումանյանի ստորության և զազրելի արարքի ողջ խորությունն ու հակաբարոյական էությունը։ Նա պարզապես սրբապիղծ է և վե՛րջ։

Հավաստի տեղեկություններով՝  Արտյոմ Թումանյանի այս մանր խմբավորման հովանավորյալներն են հանրաճանաչ Անդրանիկ Քոչարյանը, նույն ինքը՝ 1990-ական թթ. Գյումրիում կատարած իր մանր ու մեծ ավազակություններով հայտնի «հրեշ» Անդոն, նրա ընկերը՝ ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը և ԱԺ իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Այժմ այն մասին, թե ովքեր էին հայտվել իշխանական այս սրբապիղծ ստահակների թիրախում։

Լուսանկարում ոտքով հարվածողը ստահակ Արտյոմ Թումանյանի հետ ներկայացած մեկն է։ Ուշադրություն. բազմանգամյա օգտագործման այդ գործիքը դավաճան է անվանում, հայհոյում և ոտքով հարվածում է «Եղնիկներում» հարյուրավոր ազատամարտիկների կյանքեր փրկած Հենրիկ Մարգարյանին։

Որպեսզի ցույց տանք Արտյոմ Թումանյանի խմբավորման այլանդակ արարքի ողջ խորությունը՝ ստորև ներկայացնում ենք Հենրիկի՝ ՀՀ կառավարության մամուլի գրասենյակում պահվող լուսանկարը։

Հենրիկ Մարգարյանի՝ դեռ նոր սկսված, բայց արդեն փառապանծ դարձած ուղու և կատարած հերոսությունների մասին բազմաթիվ հրապարակումներ կան մամուլում։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ութ տարի սովորելուց հետո Հենրիկ Մարգարյանը 2020 թ. փետրվարից  ծառայում է «Եղնիկներում»։ Սեփական կյանքը վտանգելով և անցնելով պատերազմի ողջ դաժանություններով՝ Հենոն հարյուրավոր զինվորների ու սպաների սրտում է, բոլոր նրանց, ում վերջին մեկ տարում Արցախի ծայր հյուսիսային դիրքերում տվել է երկրորդ կյանք։

Հայրենիքի փրկության շարժման՝ Գյումրի այցի օրը Հենոն արձակուրդ վերցրած Եղնիկներից վերադառնում էր հայրենի Գյումրի և, ճանապարհին տեսնելով Շարժմանը համախոհ ընկերների հանդեպ ոտնձգությունները՝ միջամտել է։

Սակայն ավազակապետ Անդրանիկ Քոչարյանի և նրա տեղական ավազակ Արտյոմ Թումանյանի՝ ազատանյան այլանդակությունները սրանով չեն վերջանում։ Շարժման առաջնորդի ու ներկայացուցիչների հասցեին «դավաճան» գոռալով, հարվածելով մեքենաներին, լկտիաբար  հայհոյելով և Արցախի վաճառքի մեջ մեղադրելով՝ ստահակները քաշքշել և հարվածել են այցի մասնակից Տարոն Ղազարյանին, Գոռ Սարգսյանին, Արգիշտի Գևորգյանին, Ալբերտ Խաչատրյանին, Գևորգ Բաղդասարյանին, Հովհաննես Ստեփանյանին և այլոց։ Նշված երիտասարդները սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի առաջին օրվանից, ՀՅԴ վաշտերի կազմում մեկնել են Արցախի հյուսիսային դիրքեր, մարտնչել ամենաթեժ դիրքերում, վերադարձել դեկտեմբերի սկզբին՝ ստորացուցիչ հայտարարությունից շաբաթներ անց։ Ի դեպ՝ Գ. Բաղդասարյանն ու Ա. Խաչատրյանը վիրավորվել են մարտի դաշտում։ Ստորև ներկայացնում ենք տղաներին ներկայացնող լուսանկարը (2020 թ. հոկտեմբեր, Արցախի հյուսիսային առաջնագիծ).

Ստացվում է հետևյալը. Արտյոմ Թումանյանը, կատարելով Արցախը դավաճանաբար հանձնած, 5000-ից ավելի զոհերի, 10000-ից ավելի վիրավորների ու հարյուրավոր գերիների պատճառ և հայոց պատմության նորագույն շրջանի՝ մինչ օրս շարունակվող ողբերգության ճարտարապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տեղական ավազակապետ Անդրանիկ Քոչարյանի հրահանգները, իր մի քանի մանր ստահակ-գործիքների օգնությամբ հայհոյում, ձեռք է բարձրացնում հայրենիքի մի խումբ նվիրյալ պաշտպանների վրա՝ նրանց մեղադրելով… հայրենիքի դավաճանության մեջ:

Արդյունքում՝ բոլոր նրանք, ովքեր վերոնշյալ սրբապիղծ ստահակների այլանդակ արարքը դատապարտելու փոխարեն նրանց անվանում են ժողովուրդ, իսկ Վազգեն Մանուկյանին մեղադրում՝ այդ «ժողովրդին» «բոմժ» անվանելու համար, ապա իրենք կամ մտավոր «բոմժեր» են, կամ եղելությունից անտեղյակ և իշխանական բթացնող քարոզչության զոհ, կամ նույնքան ստահակ են և, հետևաբար, հավասարաչափ պատասխանատու՝ իշխանական հիշյալ ավազակության համար։

Հ.Գ. Վազգեն Մանուկյանի «բոմժ» արտահայտությունը խորքի մեջ անհամահունչ է կատարված արարքին։ Վերջիններիս «բոմժ» անվանելով՝ նա էականորեն մեղմացնում է նշյալ խմբավորման արարքի հակաբարոյական, պիղծ էությունը։ Արդեն փաստեցինք, որ նրանք իրականում ոչ թե «բոմժեր» են, այլ սրբապիղծ ստահակներ կամ բազմանգամյա օգտագործման գործիքներ, ովքեր այս փուլում հայտնվել են մի հայտնի ավազակապետի ձեռքին։

Դպրոցականների հետ զրուցեցինք տարբեր թեմաներից՝ քաղաքականությունից մինչև իմ դպրոցական տարիներ. Լևոն Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը դպրոցականների հետ է հանդիպել։ «Այսօր հանդիպեցի Երևանի թիվ 121 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների հետ։ Դպրոցականների հետ զրուցեցինք տարբեր թեմաներից՝ քաղաքականությունից մինչև իմ դպրոցական տարիներ: Շնորհակալ եմ...

Ո՛չ Եվրոպան, ո՛չ  ԱՄՆ-ն, ոչ էլ Ուկրաինան չեն կարող շարունակել այս պատերազմը․ ԱՄՆ փոխնախագահ

Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Եվրոպան, ո՛չ Ուկրաինան այլևս չեն կարող շարունակել ռազմական գործողությունները, բոլոր կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ճեպազրույցի ժաանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք հիմա այնպիսի վիճակում ենք, որ ո՛չ...

Փորձագիտական շրջանակների կողմից, այո, երկրորդ նախագահի նկատմամբ վերաբերմունքը դրական է․  Արմեն Բադալյան

«Փաստինֆոն» գրում է․ Աշխարհի բոլոր երկրներում ընդդիմադիր ուժերը միմյանց միջև ունենում են կատաղի հակասություններ, հակամարտություններ, այն, որ հանրապետության 2-րդ և 3-րդ նախագահների թիմերի միջև հակասություններ կան՝ դա Հայաստանի համար նորություն չէ։ Բայց, հաշվի առնելով,...

Այգավան գյուղի բենզալցակայանում պայթյունից տուժել է 3 անձ. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի  ունեցած պայթյունի  հետևանքով տուժած երեք քաղաքացի հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ «Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են...

Ադրբեջանի ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարկել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը: Ինչպես հաղորդում է գործակալությունը Ալիևան հանդիպել է Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի,...

2025 թվականի հունիսի 1-ից պետք է դրոշմավորվեն մի շարք ապրանքներ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Հայաստանում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը և դրոշմավորման ներդրման ժամկետները։ Մասնավորապես․ 2025 թվականի մարտի 1-ից նույնականացման միջոցներով...

Հայաստանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի հաղորդակցությունների ապաշրջափակման համար․ Ադրբեջանի ԱԳՆ

Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ապա պետք է գործնական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ անդրադառնալով...

7 իրավախախտման դեպքում վարորդների տուգանային միավորները բարձրացել են

ԱԺ-ում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացված 9 տուգանային միավորի փոխարեն հաշվարկել 13 տուգանային միավոր։...

Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավարին։ Նշվում է, որ հանդիպման օրակարգում տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունների...