«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու է հայտնվել:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուների մրցույթում հաղթող է ճանաչվել Մարիաննա Բաղինյանը։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ Ազգային ժողովից։
Փետրվարի 28-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության հարցով տեղի էր ունեցել Մրցութային խորհրդի նիստ, որի ժամանակ էլ հարցազրույցի արդյունքում հաղթել է Մարիաննա Բաղինյանը։ Նրա թեկնածությունը առաջիկայում կներկայացվի ԱԺ, որպեսզի պատգամավորները ընտրեն ԿԿՀ անդամ։
Հիշեցնենք, որ ԿԿՀ անդամի թեկնածուի պաշտոնի համար առաջադրվել էր նաև Գարիկ Մինասյանը։
Հավելենք, որ Մարիաննա Բաղինյանը 2021 թվականի սեպտեմբերի 13-ից մինչ օրս աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ որպես բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում