Հայաստանի բնակչության մեծ մասը արդեն ունի այդ պատասխանը, թե ով է Նիկոլին բերել, ով է Նիկոլին տվել իշխանություն․ Միկոյան

1 Մարտի, 2025

Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հակաքարոզչությունը ՀՀկ-ի և ՀՀկ-ամերձ շրջանակներից սկսվել է դեռ 2008 թվականից, և դա տեղի է ունեցել թե՛ իշխանական, թե՛ իշխանամերձ պսեվդոընդդիմադիր լրատվամիջոցների, խոսացող գլուխների և այլ միջոցներով։ Այս մասին TV5-ի հարցազրույց հաղորդման ժամանակ ասաց ՀՀ երկորորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

«Կա նույնիսկ ինքնախոստովանական զրույց Սերժ Սարգսյանի մերձավոր հարազատի կողմից, որ ինքը տարիներ շարունակ հովանավորել է Նիկոլ Փաշինյանին։ Էն Նիկոլ Փաշինյանին, որը ուղիղ զբաղված էր ամենավերջին ապատեղեկատվությունը նախագահի և նախագահի ընտանիքի մասին տարածելով «Հայկական ժամանակ»-ի միջոցով»,- ասաց նա։

Միկոյնի խոսքով՝ 10 տարի ամբողջ ապարատը աշխատել է նախագահ Քոչարյանին դեմոնիզացնելու և հակաքարոզչություն  տանելու ուղղությամբ։

Մեկնաբանելով այն կարծիքը, թե ներընդդիմադիր դաշտում խմորումները ուժեղացնում են Փաշինյանին և նպաստում են նրա դիրքերի ամրապնդմանը, Բագրատ Միկոյանը նշեց․

«Ամենևին նման կարծիք չունեմ։ Ներընդդիմադիր դաշտում տեղի ունեցող միակ բանը, որ կարող է ուժեղացնել Փաշինյանին դա Փաշինյանի այսօրվա դրությամբ համար մեկ ընդդիմադիր ուժին հարվածելն է, իսկ որ այդ ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանն է, անզեն աչքով է երևում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի

Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի

Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի․ այդ պաշտոնում նշանակվել է երկրի ԱԳՆ աշխատակից Դավուդ Յայեջին։ Այս մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է տելեգրամյան ալիքում։ Յայեջին դիվանագիտական աշխատանքի փորձ ունի Ուզբեկստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում և...

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Մինչ հանդիպումը կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման արարողությունը: Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին առաջին Միջազգային տիեզերական...

Հայաստանում կալանքը շարունակում է մնալ պատժի և քաղաքական հետապնդման գործիք. Անդրանիկ Թևանյան

Հայաստանում կալանքը շարունակում է մնալ պատժի և քաղաքական հետապնդման գործիք. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ուղերձ է հղել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից. «Հայաստանում կալանքը շարունակում է մնալ պատժի և քաղաքական հետապնդման գործիք։ Կալանքը նաև քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես մեկուսացնելու գործիք է...

Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կան վիրավորներ

Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին, Ձորագետ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «BMW» մակնիշի և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է...

Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur

Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին հայտնել էինք, որ Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին 7 զինվոր վրաերթի...