Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հակաքարոզչությունը ՀՀկ-ի և ՀՀկ-ամերձ շրջանակներից սկսվել է դեռ 2008 թվականից, և դա տեղի է ունեցել թե՛ իշխանական, թե՛ իշխանամերձ պսեվդոընդդիմադիր լրատվամիջոցների, խոսացող գլուխների և այլ միջոցներով։ Այս մասին TV5-ի հարցազրույց հաղորդման ժամանակ ասաց ՀՀ երկորորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
«Կա նույնիսկ ինքնախոստովանական զրույց Սերժ Սարգսյանի մերձավոր հարազատի կողմից, որ ինքը տարիներ շարունակ հովանավորել է Նիկոլ Փաշինյանին։ Էն Նիկոլ Փաշինյանին, որը ուղիղ զբաղված էր ամենավերջին ապատեղեկատվությունը նախագահի և նախագահի ընտանիքի մասին տարածելով «Հայկական ժամանակ»-ի միջոցով»,- ասաց նա։
Միկոյնի խոսքով՝ 10 տարի ամբողջ ապարատը աշխատել է նախագահ Քոչարյանին դեմոնիզացնելու և հակաքարոզչություն տանելու ուղղությամբ։
Մեկնաբանելով այն կարծիքը, թե ներընդդիմադիր դաշտում խմորումները ուժեղացնում են Փաշինյանին և նպաստում են նրա դիրքերի ամրապնդմանը, Բագրատ Միկոյանը նշեց․
«Ամենևին նման կարծիք չունեմ։ Ներընդդիմադիր դաշտում տեղի ունեցող միակ բանը, որ կարող է ուժեղացնել Փաշինյանին դա Փաշինյանի այսօրվա դրությամբ համար մեկ ընդդիմադիր ուժին հարվածելն է, իսկ որ այդ ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանն է, անզեն աչքով է երևում»։
Մանրամասն՝ տեսանյութում։