Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք մատուցեցին «մարտի 1»-ի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով «մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։
«Ես երբեք չեմ ասել, որ «մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է, ամբողջությամբ բառը չեմ օգտագործել, ես ասել եմ, որ «մարտի 1»-ի գործում բացահայտելու հանգամանքներ կան, ավելի ճիշտ ոչ թե բացահայտելու, այլ իրավական գնահատականի արժանացնելու, քննելու, հետաքննելու»,- հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ վերջին շրջանում տեղի է քննչական կոմիտեի նոր ղեկավարի նշանակում, նաև հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի մրցույթն է, ժամանակին, երբ քննարկել են գլխավոր դատախազի թեկնածությունը, «մարտի 1»-ի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է, լինելու այն կարևոր խնդիրներից մեկը, որն ինքն իր գործընկներներին առաջադրել է:
«Երբ որ ես ասում եմ բացահայտված է… Ըստ ինչ է տեղի ունեցել, տեղի է ունեցել բռնի ուժով, բանակի ներգրավմամբ հանցավոր խմբավորումների, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի է ունեցել քաղաքացիական բողոքների ճնշում և սպանություններ, այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձևով ընթացք, իրավական գնահատական ստանա, բաց դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ հավատում է, որ հնարավոր է ամբողջությամբ բացահայտել «մարտի 1»-ի գործը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը 6 տարի առաջ ամբիոնից բղավում էր, որ Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով, ըստ էության, բացահայտված է