29 01 2022

Փոփոխություն ունեցվածքի հայտարարագրման կարգում. «Ժողովուրդ»

Փոփոխություն ունեցվածքի հայտարարագրման կարգում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Կուսակցությունների մասին» օրենքում, որում նաեւ ամրագրվելու է, որ հայտարարագրման ենթակա պաշտոնատար անձինք, մարտի 31-ի փոխարեն, իրենց հայտարարագիրը կարող են ներկայացնել մինչև 2022 թվականի մայիսի 31-ը:

Բացի այդ, արդեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ամրագրել է, որ պետք է խոշոր գործարքներն անկանխիկ կատարվեն: Բանն այն է, որ 15-50 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 750 անձ, 50-100 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 160 անձ, 100 մլն և ավելի ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 70 անձ: Հանձնաժողովն ամրագրում է, որ այսպես դժվար է վերահսկողություն իրականացնել:

Նկատենք՝ 2022 թվականի հունվարի 18-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որով էական սահմանափակումներ են նախատեսվում կանխիկ գործարքների նկատմամբ։ Մասնավորապես, 300,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ ձևով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այս որոշումը եւս այս օրենքի կիրառմանն է միտված:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ