07 03 2024

ՀՀ որոշ քաղաքացիներ մինչև մայիսի 1-ը պետք է ներկայացնեն 2023-ի եկամուտների հայտարարագիր



Հայաստանի որոշ ռեզիդենտ քաղաքացիներ պետք է 2023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ ներկայացնեն եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր։ Այս մասին մամուլի սրահում ասաց ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Աշոտ Սեմերջյանը:

«Այս փուլում հարկային մարմին հայտարարագիր պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող հետևյալ քաղաքացիները՝  քաղաքացիական, հարկային, մաքսային ծառայողները, նաև նրանք, որոնք 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիներ են։ Հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև 2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ