27 08 2021

Իշխանությունն ամենախնդրահարույց հանձնաժողով է գործուղել իր ջարդարար ջոկատին. «Հրապարակ»

Իշխանությունն ամենախնդրահարույց հանձնաժողով է գործուղել իր ջարդարար ջոկատին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանում ավարտվել է մշտական հանձնաժողովների ձեւավորման փուլը, ուշագրավ է, որ իշխանությունն ամենախնդրահարույց՝ պաշտպանության հանձնաժողով է գործուղել իր ջարդարար ջոկատին, որոնք վերջին օրերին ակտիվ մասնակցում էին խորհրդարանական մարտերին եւ ստանձնել էին ընդդիմադիր պատգամավորներին ծեծուջարդի ենթարկելու առաքելությունը։ Ինչպես հայտնի է, հանձնաժողովը կղեկավարի Անդրանիկ Քոչարյանը, իսկ «Քաղպայմանագիր» խմբակցությունը կներկայացնեն «Շիշ բռնող» մականունով հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը նախորդ խորհրդարանում տնտեսական հանձնաժողովի կազմում էր, թիվ մեկ «ուսապարկ» Վահագն Ալեքսանյանը, որը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին առաջինը ոտքով հարվածողն էր, Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, սյունեցի Արմեն Խաչատրյանը, ով երեկ Ֆեյսբուքում yerkir.am կայքի խմբագրի հասցեին գրել էր՝ «վիժվածք»։ Ներկայացված կլինեն նաեւ Գագիկ Մելքոնյանը՝ պաշտպանության նախկին փոխնախարարը, Քրիստինե Պողոսյանը։ Իսկ ընդդիմությունից «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը կդառնա հանձնաժողովի փոխնախագահ։

Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել նաեւ Գեղամ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը։ Հանձնաժողովի կազմի նման ընտրությունը թերեւս բնական է, որովհետեւ սա լինելու է ամենաաղմկոտ քննարկումների հարթակը, որը տաք է պահելու իշխանության աքիլեսյան գարշապարը՝ 44-օրյա պատերազմի թեման։

Ամբողջական հոդվածը՝ այսօրվա համարում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ