31 07 2021

Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է. «Ժողովուրդ»

Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  ՀՀ իշխանությունների կողմից իրավական գործընթացների անվան տակ քաղաքական հետապնդումները շարունակվում են: Այս անգամ պատերազմ է հայտարարվել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի նկատմամբ:

Բանն այն է, որ անցած տարի Քննչական կոմիտեն Արման Սահակյանին ներգրավել էր որպես մեղադրյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով: «Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երեւանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ, որով նախաքննությունը դեռեւս շարունակվում է»,- ասվում էր Կոմիտեի տարածած հաղորդագրությունում: Սակայն այս ամենը դեռ քիչ չէ, ՀԿԳ վարչությունում եւս մեկ քրեական գործ կա հարուցված մեկ այլ ուսումնական հաստատության հետ կապված, որով անցնում են նաեւ Սահակյանի ընտանիքի անդամները:

Սա էլ դեռ քիչ չէ, իրավապահները փորփրում են Սահակյանի՝ վարչության պետ եղած անցյալը եւ նրա աշխատանքի հետ կապված փորձում են թերացումներ գտնել: Այսինքն՝ սա ոչ թե իրավական, այլ զուտ քաղաքական գործընթաց է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ