12 05 2021

ԲՀԿ-ն նիստերին չի մասնակցում, բայց գործուղումներից չի հրաժարվում․ «Հրապարակ»

ԲՀԿ-ն նիստերին չի մասնակցում, բայց գործուղումներից չի հրաժարվում․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 16-18-ը պաշտոնական այցով կլինի Մոսկվայում։ Այդ այցը նախատեսված էր մեկ ամիս առաջ՝ ապրիլի 13-ին, սակայն պաշտոնական Մոսկվան հրաժարվեց ընդունել, ըստ լուրերի՝ քաղաքական պատճառներով․ ՌԴ իշխանություններին զայրացրել էր, որ Փաշինյանի մոսկովյան այցից հետո գերիների հետ կապված պատմությունը բեմադրեցին՝ կեղծ լուրեր տարածեցին, թե գերիներ են բերում, ինչին ստիպված էր պատասխանել Մուրադովը։ ՀՀ ԱԺ-ին փոխանցել էին, թե Պետդումայի խոսնակի գրաֆիկը հագեցած է՝ երբ ազատ լինի, այն ժամանակ կընդունի։

Այժմ այցը տեղի կունենա, քանի որ ՌԴ իշխանությունները որոշել են ընտրություններից առաջ  չթուլացնել վերահսկողությունը Փաշինյանի իշխանության նկատմամբ՝ հաշվի առնելով Զանգեզուրի միջանցքի մասին Ալիեւի վերջին ագրեսիվ  հայտարարությունները եւ Արեւմուտքի շահերը։

Ի դեպ, ուշագրավ է ԲՀԿ-ի պահվածքը․ պաշտոնական պատվիրակության կազմում կլինի ոչ միայն Փաշինյանի կցորդը դարձած ԼՀԿ ներկայացուցիչը, այլեւ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը։ Տարօրինակ է, որ ԲՀԿ-ն բոյկոտում է ԱԺ նիստերը, սակայն գործուղումներից չի հրաժարվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ