31 03 2021

Այսօրվանից ԲՀԿ-ականները, խմբերի բաժանված՝ մարզային «նախընտրական» այցելություններ կունենան․ «Հրապարակ»

Այսօրվանից ԲՀԿ-ականները, խմբերի բաժանված՝ մարզային «նախընտրական» այցելություններ կունենան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի ցուցումով այսօրվանից ԲՀԿ-ականները, խմբերի բաժանված՝ մարզային «նախընտրական» այցելություններ կունենան: Գրաֆիկը հագեցած է, գրեթե ամեն օր այց է նախատեսվում։ Այսօր ԲՀԿ-ականներից ձեւավորված խմբերը կլինեն Արմավիրում, յուրաքանչյուրը մի քանի համայնք կայցելի, իսկ օրվա վերջում «շեֆին» ամփոփ տեղեկատվություն կփոխանցեն։ Հաջորդ օրը Արագածոտնի հերթն է, եւ այսպես կլինեն բոլոր մարզերում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը եւս արդեն երկու շաբաթ է՝ թիմով մարզեր է այցելում, այսօրվանից մարզեր կմեկնեն նաեւ Հայրենիքի փրկության շարժման անդամները։ Չհայտարարված քարոզարշավը սկսված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ