16 02 2021

Բացահայտ հանդիպում՝ գաղտնի օրակարգով․ «Փաստ»

Բացահայտ հանդիպում՝ գաղտնի օրակարգով․ «Փաստ»

«Շատ է խոսվել այն մասին, թե ինչ մեծ ազդեցություն ունեն, այսպես կոչված, «սորոսականները» օրվա իշխանության կայացրած որոշումների և, ընդհանրապես, նրանց գործունեության վրա։ «Սորոսականների» և իշխանության տարբեր ներկայացուցիչների հանդիպումները, որպես կանոն, այդպես էլ գաղտնի են մնում։ Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ այս շրջանակները վերջին շրջանում սկսել են նորից ակտիվանալ ու մնալ «գծի մեջ»: Եվ ահա, նախօրեին նրանք հերթական հանդիպումն են ունեցել արդարադատության նախարարի հետ։ Այստեղ հատկանշական է այն, որ, ի տարբերություն նախկին հանդիպումների, այս հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածվել, հրապարակվել են նաև լուսանկարներ։

 

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ արևմտյան ֆինանսական հոսքերից օգտվող ՀԿ-ների ներկայացուցիչները այս անգամ մեծ փաթեթ են փոխանցել, որով իրենց կետային առաջարկներն են ներկայացրել արդարադատության ոլորտում նախանշվող փոփոխությունների ու մի շարք օրենսգրքերում արմատական «բարեփոխումներ» կատարելու վերաբերյալ։ Մեր աղբյուրի փոխանցմամ՝ առաջարկների հիմնական մասը վերաբերել է Ընտրական և Քրեական օրենսգրքերում սպասվող փոփոխություններին և համապատասխան կարգավորումներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ