13 01 2021

Բավական է ներքաշեն իշխանական գզվռտոցների մեջ․ ԵՊՀ-ն տապալելու է ընտրությունները․ «Հրապարակ»

Բավական է ներքաշեն իշխանական գզվռտոցների մեջ․ ԵՊՀ-ն տապալելու է ընտրությունները․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը պատերազմից հետո հրաժարական էր տվել: Եվ մայր բուհն այս պահին ո՛չ ընտրված ռեկտոր ունի, ո՛չ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Տարվա վերջին օրերին վարչապետի հրամանագրով փոփոխություններ կատարվեցին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանին փոխարինեցին նոր ղեկավարով՝ Բագրատ Բադալյանով, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վ. Պապիկյանին՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանով, Հանրայինի նախկին տնօրեն Արմեն Սարգսյանին՝ նոր տնօրեն Հովհաննես Մովսիսյանով, հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանին՝ Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանով։ Վ

երջինս menu.am-ի սեփականատեր, այժմ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եղբայրն է: Զավեշտն այն է, որ այս իշխանություններն իրենց հատուկ ոճով երկու նորանշանակ անդամներին՝ Մովսիսյանին ու Քերոբյանին էլ խոստացել են հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձնել:

Ի դեպ, Քերոբյանին այդ պաշտոնում ընտրվելու հարցում խոստացել է աջակցել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, իսկ Մովսիսյանին հովանավորում է Աննա Հակոբյանը:

Համալսարանականները զայրացած են ու վստահեցնում են, որ ոչ մեկն էլ չի ընտրվելու՝ բավական է համալսարանը ներքաշեն իրենց իշխանական գզվռտոցների մեջ, ԵՊՀ-ն որբի գլուխ չէ, որ համալսարանի հետ կապ չունեցող մարդկանց փողոցից բերեն՝ ղեկավար կարգեն:

Իսկ հոգաբարձուների խորհրդի նիստի հստակ օր դեռեւս նշանակված չէ, այս կամ հաջորդ շաբաթվա վերջին կհրավիրեն, որ ընտրեն հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ քարտուղար, նաեւ լսեն ռեկտորի ԺՊ-ի տարեկան հաշվետվությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ