15  02  2020

Եկել էր ինձ հետ լուսանկարվելու․ ԱՄՆ սենատորը՝ ԱԺ նախագահի մասին․ «Հրապարակ»

Եկել էր ինձ հետ լուսանկարվելու․ ԱՄՆ սենատորը՝ ԱԺ նախագահի մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը, ով բավականին սերտ շփումներ ունի ամերիկյան իշխանությունների հետ, վերջերս մի առիթով հանդիպել է ԱՄՆ սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մըքքոնելի հետ, ում հետ 2019-ի հուլիսին ԱՄՆ կատարած այցի ժամանակ հանդիպել էր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ապա լայնորեն այդ հանդիպումը լուսաբանվել էր։

Մեր հայրենակիցը, պարզ հետաքրքրությունից դրդված, հարցրել է Մըքքոնելին, թե ինչ կարծիքի է մեր պառլամենտի ղեկավարի մասին, ինչպիսին էր իրենց հանդիպումը։ Նա պատասխանել է․ «Տպավորություն ստացա, որ ձեր պառլամենտի նախագահը եկել էր ինձ հետ լուսանկարվելու՝ այլ նպատակ ու իմաստ չկար մեր հանդիպման մեջ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ