23 01 2020

Խաղաքարտերը Պուտինի ձեռքում են․ Վադիմ Դուբնով. «168 Ժամ»

Խաղաքարտերը Պուտինի ձեռքում են․ Վադիմ Դուբնով. «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Գլխավոր վարկածն այն է, որ Վլադիմիր Պուտինը տեղափոխվելու է Պետական խորհուրդ, եւ դա այնքան ակնհայտ տեղափոխություն եւ սխեմա է, որ կարծում եմ՝ մի փոքր կասկածելի է այս մոդելի պարզությունը: Ըստ իս, մեզ անակնկալներ են սպասվում»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ռուսաստանյան ներքաղաքական փոփոխություններին: Նրա կարծիքով՝ ներկայումս իրապես անցել են իշխանության նոր կառուցվածքի ձեւավորման աշխատանքներին, ինչը կարելի է համարել ավանդական իշխանության փոխանցման փուլ բոլոր երկրներում:

«Բայց կարծում եմ, որ շտապողականությունը կարելի է բացատրել նրանով, որ մենք մինչեւ վերջ չունենք այն խաղաքարտերը, որոնք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ձեռքում են: Կարծում եմ, որ բոլոր քարտերին չէ, որ մենք ծանոթ ենք. երկրորդ, երրորդ քայլերի մասին դեռ պետք է իմանանք ապագայում եւ այն քարտերից, որոնք այսօր ենք տեսնում, բավական բարդ է հստակեցնել այն, ինչ տեղի է ունենալու: Բավական բարդ է նաեւ պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք առաջանում են:

Ակնհայտ է, որ շտապում են, շտապում են այս ամենի առաջին փուլը մինչեւ ամառ ավարտել, բայց կարծում եմ, որ մենք տեղյակ չենք եւ չենք կարող ենթադրել, թե ինչ է սպասվում երկրորդ եւ երրորդ փուլերում, որոնք կմեկնարկեն դրանից հետո: Մենք չենք կարող ասել, թե հետո մոդելի ինչ մշակումներ են լինելու: Ինձ թվում է, որ դեռեւս վերջնականապես չհամաձայնեցված, չպայմանավորված հարցեր կան»,- ասել է Դուբնովը»:

Նյութն ամբողջությամբ՝ «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ