22 01 2020

Երևանում բնակարանների գներն օր օրի բարձրանում են․ «Ժողովուրդ»

Երևանում բնակարանների գներն օր օրի բարձրանում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանում բնակարանների գներն օր օրի բարձրանում են: Եւ այն, որ դրանք արհեստական են բարձրացնում, դրանում կասկած չկա: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարվա նոյեմբերին Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 644 հազար 100 դրամ, մինչդեռ նույն տարվա հոկտեմբերին այն արժեցել է 630 հազար դրամ: Համաձայնեք, որ 14 հազար դրամ թանկացումը մեկ ամսվա ընթացքում մտահոգիչ է:

Եւ ամենակարեւորը՝ Հայաստանում բնակարանների գները որեւէ պետական կառույցի կողմից չեն վերահսկվում: Օրինակ, Արաբկիր վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի գինը բարձրացել է 10 հազար 500 դրամով՝ այս դեպքում 430 հազար դրամից դառնալով 440 հազար 500 դրամ: Իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ն 317 հազար 500 դրամից դաձել է 325 հազար:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակարանի գինը բարձրացել է 5900 դրամով, Աջափնյակում՝ 8200 դրամով: Ըստ մասնագետների՝ բնակարանային շուկայում հիմնական գին թելադրողը ոչ թե տան, բնակարանի կամ հողակտորի սեփականատեր-վաճառողն է, այլ միջնորդները՝ բրոքերները: Այլ կերպ ասած` բրոքերներն են տնօրինում մարդկանց գույքը եւ որոշում` որի համար ինչ գին առաջարկեն կամ ում համար որքան էժանացնեն»:

Նյութն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ