12 03 2024

Սա ոչ թե պոզով ու պոչով, այլ դուխով թալան է․ Անդրանիկ Թևանյան



«Քաղաքացիական պայմանագիրը»` կից քույր խմբակցության և թրաֆիքինգի ենթարկված այն երկուսի օգնությամբ, թանկացրեց քաղաքային տրանսպորտը։ Սա նշանակում է, որ սեպտեմբերի մեկից տրանսպորտի գինը թանկանում է մինչև 300 դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Հաշվի առնելով այն, որ Երևանում բազմաթիվ քաղաքացիներ են օգտվում տրանսպորտից, ոչ միայն երևանցիներն են օգտվելու, կարելի է ասել՝ համապետական թանկացում է՝ մինչև 3 անգամ։ Սա այն դեպքում, երբ սոցիալական վիճակը լարված է, խանութում առաջին անհրաժեշտության ապրանքները  կտրուկ բարձրացել են։ Սա իր հերթին բերելու է տաքսու գնի թանկացմանը, առաքման գների և շղթայական բերելու է մյուս ապրանքների և ծառայությունների թանկացմանը»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ