24  05  2019

Արտահո՞սք, թե «ժուչոկ». «Իմ քայլի» պայքարը՝ արտահոսքի դեմ․ «Հրապարակ»

Արտահո՞սք, թե «ժուչոկ». «Իմ քայլի» պայքարը՝ արտահոսքի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Դատավորների վեթինգի գործընթացն սկսելուց առաջ «Իմ քայլում» ցանկանում են էս գլխից կանխել արտահոսքերի հնարավորությունները և քննարկումներն իրականացնել նեղ կազմով:

Հատ-հատ աշխատում են լրագրողների վրա` հասկանալու համար, թե ով է թիմից արտահոսք կազմակերպում։ Գայթակղիչ առաջարկներ են անում, միայն թե ասեն` ումից են ինֆորմացիա ստանում: Նախորդ օրը իրենց փակ նիստից «արտահոսքի» թեման քննարկվել է խմբի «չատում», եզրակացությունը մեկն է եղել՝ «արտահոսքը թիկունքից հարված է, դավաճանություն», բայց կարծիք է հնչել, որ ԱԺ 334-րդ սենյակում «ժուչոկ» է դրված՝ այդքան մանրամասն հնարավոր չէ փոխանցել: Այդ իսկ պատճառով «Իմ քայլը» ֆրակցիան մյուս փակ նիստն անցկացրել է Սայաթ-Նովայի «անժուչոկ» գրասենյակում։

Նրանց հետ հանդիպել է կառավարությունից «գործուղված» կոորդինատոր-մասնագետը, որն իմքայլականներին հրահանգել է խոսել, կարծիքներ հայտնել, նախահարձակ լինել ու ո՛չ երբեք պաշտպանվել։ Օրակարգ ձևավորել, թելադրել. «Մեզ ասվեց` ոչինչ, կարող եք նաև սխալվել, ձեր սխալների վրա սովորել, սակայն այս փուլում եղեք ակտիվ, հայտնեք ձեր մոտեցումները, կարծիքը, մի թողեք դաշտը ընդդիմադիրները լցնեն իրենցով»: Ի դեպ, դրան անմիջապես հաջորդել է Լենա Նազարյանի կոչը` դատավորների հետ կապված «գործ» տալու մասին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ