09  04  2019

ԵԿՄ համագումարին հրավիրել էին նաև Լևոն Տեր-Պետրոսյանին․ «Ժողովուրդ»

ԵԿՄ համագումարին հրավիրել էին նաև Լևոն Տեր-Պետրոսյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ԵԿՄ արտահերթ համագումարը, ըստ էության, վերամիավորման համագումար էր. այս տարիներին ԵԿՄ շարքերից հեռացած ազատամարտիկները, որ ստեղծել էին իրենց հասարակական կազմակերպությունները, ԵԿՄ-ի շուրջ համախմբման մասին հայտարարեցին. նրանք ներկայացնում են «Աշխարհազորային և կամավորական ջոկատներ» ՀԿ-ն, «Արաբո» հայրենասիրական ՀԿ-ն, «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ-ն, «Հայդուկ» հայրենասիրական ՀԿ-ն, «Հայկական լեգեոն հայրենասիրական միություն» ՀԿ-ն, «Տիգրան Մեծ» ՀԿ-ն: 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԵԿՄ համագումարին որպես պատվիրակ մասնակցելու հրավեր ուղարկվել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին. Սպարապետ Վազգեն Սարգսյանը 1993թ. հուլիսին՝ ԵԿՄ հիմնադրման ժամանակ, թիվ մեկ անդամատոմսը հենց առաջին նախագահին է հանձնել: Ու, ավանդույթի համաձայն, պատվիրակների ցանկը կազմելիս նաև Տեր-Պետրոսյանի անունն է ընդգրկվում, նրան հրավեր ուղարկվում: Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն, այդպես էլ հարկ չէր համարել ներկա գտնվել այդ համագումարին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ