27 11 2018

Իր մարզավիճակով զարմացրել է ուժասպառ ՔՊ-ին․ «Հրապարակ»

Իր մարզավիճակով զարմացրել է ուժասպառ ՔՊ-ին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ողջ շաբաթ օրը քայլած «ՔՊ» էլիտան բավականին ուժասպառ է եղել։ Շատերին զարմացրել է քայլերթը վարող, կոչերով հանդես եկող Նիկոլ Փաշինյանի դիմացկունությունը, չնայած լուրեր տարածվեցին, որ նրա զգացողությունն ինչ-որ մի պահի փոքր-ինչ վատացել է։

«Բոլոր դեպքերում, Նիկոլը շատ մեծ ֆիզիկական վիդերժկա ունի․ անգամ վարչապետ ժամանակ գրեթե ամեն առավոտ 6-ին նա «Գրանտ սպորտ» ակումբում պարապում է՝ հատուկ իր համար այդ ժամին բացում են ակումբը։ Իհարկե, անվտանգությունն ուշի-ուշով հսկում է, ժամուկես պարապելուց հետո Փաշինյանը մեկնում է կառավարություն՝ գործի»,- ասաց մեր աղբյուրը։ Փաստորեն, ոչ միայն քաղաքական ուժերի, այլեւ անվտանգության տղաների աշխատանքն է դարձել կրեատիվ․ հսկում են օդում, ջրում եւ ցամաքում, ուսապարկը կրում։

«Նորմալ է»։ Նախկինում այսօրվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ Փաշինյանը նույն ֆիտնես ակումբում էր պարապում․ այնտեղ էին նրանք միտինգներից առաջ ծանոթացել, լավ հարաբերություններ հաստատել, ինչն էլ հարթակ դարձավ վերջինիս՝ ոստիկանապետ դառնալու համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ