28 08 2018

Վալերի Օսիպյանը հրաժարական կտա․ «Իրավունք»

Վալերի Օսիպյանը հրաժարական կտա․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 1-ին անակնկալ է պատրաստել առաջին դասարանցիների համար: Դեպի գիտելիքների աշխարհ առաջին քայլերն անող փոքրիկներից յուրաքանչյուրին այդ օրը ոստիկանները ծաղիկներ կնվիրեն: Սակայն ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի նախաձեռնած այս անակնկալին հաջորդել է տհաճ մի անակնկալ, որը վերաբերում է ոչ թե փոքրիկներին, այլ նոր իշխանությանը:

Լուրեր են շրջանառվում, որ Վ. Օսիպյանը հոկտեմբերին պատրաստվում է հրաժարական տալ, ինչ պատճառաբանությամբ՝ դեռևս հայտնի չէ: Ի դեպ նշենք նաև, որ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությունը, ոստիկանական կուլիսներում շշուկներ կային, որ Վ. Օսիպյանը պատրաստվում է բնակություն հաստատել Եվրոպայում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ