29 02 2024

Ալեն Սիմոնյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները հարթվել են․ «Հրապարակ»

Ալեն Սիմոնյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները հարթվել են․ «Հրապարակ»

Իսկ նախօրեին մասնակցել է փակ նիստին, անգամ հումորներ է արել։ Դիցուք, Նիկոլ Փաշինյանին գլխի է գցել, որ խոսելու ընթացքում ձեռքով չհարվածի սեղանին, որի վրա ավազի ժամացույցներ են դրված եղել, քանի որ հարվածների ժամանակ ավազն ավելի արագ է հոսում, ու Փաշինյանի խոսելու ժամանակն արագ է սպառվում։

Մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ հայտնի պատմությունից հետո Փաշինյանը քանիցս փորձել է համոզել Սիմոնյանին, որ ոչ մի բան միտումնավոր իր դեմ չի արվել` թող չհավատա հակառակը պնդողներին, ինքը նույնքան սիրում եւ հարգում է նրան, եւ Քյարամյանի քայլերն իր դեմ չեն եղել եւ այլն։ Մեր աղբյուրներն ասում են, թե Ալեն Սիմոնյանի թիկունքում ՔՊ-ականները ծիծաղում են նրա միամտության եւ զարմանում Փաշինյանի խորամանկության վրա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ