13 02 2024

Փաշինյանը լրջորեն է «կպել» նոր Սահմանադրության ընդունման գործին. «Փաստ»

Փաշինյանը լրջորեն է «կպել» նոր Սահմանադրության ընդունման գործին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես երևում է, Նիկոլ Փաշինյանը լրջորեն է «կպել» նոր Սահմանադրության ընդունման գործին: Ավելին, կան տեղեկություններ, որ ցանկություն կա հանրաքվեն անցկացնել սեպտեմբերին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, նույնիսկ ակտիվ քննարկումներ են ընթանում, այսպես կոչված, «Այո»-ի շտաբի հետ կապված։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նույնիսկ թեկնածուների անուններ են շրջանառվում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան։


Սակայն, մեր տեղեկություններով, քանի որ թե՛ նրանք, թե՛ մեկ-երկու այլ թեկնածուներ, որոնց անունները շրջանառվում են, տարբեր «ընդունելություն» ունեն քպականների շրջանում, որպեսզի ոչ մեկին չնեղացնի, Փաշինյանը գուցե գնա իր նախընտրական շտաբը կոորդինացնող մարմին ստեղծելու ճանապարհով, որտեղ ղեկավար չի լինի, այլ համակարգող, իսկ մյուս 3 կամ 5 հոգին կկոորդինացնեն տարբեր ուղղություններ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ