01 02 2024

Փաշինյանի այցից առաջ, Հանրային ռադիոյում հավաքել են կրակմարիչները․ «Հրապարակ»

Փաշինյանի այցից առաջ, Հանրային ռադիոյում հավաքել են կրակմարիչները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Փաշինյանը երեկ առավոտյան այցելել է Հանրային ռադիո եւ հարցազրույց տվել, որը, սակայն, ռադիոյի կայքում երեկվա դրությամբ դեռ տեղադրված չէր։ Ռադիոյի աշխատակիցները պատմում են, որ Փաշինյանի գալստյան առիթով անվտանգային այնպիսի միջոցառումներ են իրականացվել, որից տպավորություն է ստեղծվել, թե տեռակտ են բացահայտում՝ ստուգվել են անգամ ռադիոյի շենքի հարեւանությամբ կայանված ավտոմեքենաները, հավաքվել են նաեւ շենքի ներսում անվտանգության նկատառումներով տեղակայված կրակմարիչները։

Ամեն անգամ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները, փաստորեն, մեծ երեւակայություն են դրսեւորում եւ նորանոր պարանոյիկ մտքեր ունենում, ըստ այդմ էլ՝ գործում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ