20 01 2024

ՔՊ-ականներից ոմանք համարձակվել են առարկել Փաշինյանի մտադրությանը. «Հրապարակ»

ՔՊ-ականներից ոմանք համարձակվել են առարկել Փաշինյանի մտադրությանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական փակ հանդիպումներում, այսպես կոչված, «գաղափարական հարցերի» շրջանակներում խոսում է Սահմանադրությունը փոխելու, ավելի ճիշտ՝ Անկախության հռչակագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին՝  համարելով, որ դա է խանգարում Հայաստանի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելուն։

Բանն այն է, որ Սահմանադրության նախաբանը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, որն էլ իր հերթին՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։

Հռչակագրում ամրագրված է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:  Մեզ ասացին, որ Փաշինյանը զգուշացրել է նաեւ, որ արտահոսքեր չլինեն, մինչեւ թիմում գան ընդհանուր հայտարարի։

Մեզ պատմեցին, որ ՔՊ-ականներից ոմանք համարձակվել են առարկել Փաշինյանի մտադրությանը՝ Հռչակագրի մեջ ամրագրված նպատակները վերափոխելու հետ կապված, որոնց թվում՝ Վլադիմիր Վարդանյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ