02 11 2023

Իշխանությունների «սրտի» դատավորներին հանձնարարվել է աղմկոտ քաղաքական գործերին արագություն հաղորդել․ «Փաստ»

Իշխանությունների «սրտի» դատավորներին հանձնարարվել է աղմկոտ քաղաքական գործերին արագություն հաղորդել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ակնհայտ քաղաքական բնույթ ունեցող քրեական գործերի պակաս չկա, ավելին, դրանք գնալով ավելանում են։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները նախաձեռնել են այս հարցում «արմատական» քայլեր ձեռնարկել։ Մասնավորաբար, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, Նիկոլ Փաշինյանը իշխանությունների «սրտի» դատավորներին հանձնարարել է իրենց վարույթում գտնվող աղմկոտ քաղաքական գործերին արագություն հաղորդել և վճիռների մասով հստակություններ մտցնել, որքան էլ արդարադատության նախարարը պնդի, թե գործադիրը որևէ դատավորի չի զանգում ու ոչինչ չի կարգադրում։

Ավելի կոնկրետ, մեզ հայտնի է դարձել, որ մինչև տարեվերջ մի շարք քաղաքական գործերի հետ կապված վճիռներ կհրապարակվեն։ Որոշ դեպքերում հանձնարարության բնույթն այնպիսին է, որ կալանքի նոր ժամկետի հարց չառաջանա, և մինչև ընթացիկ երկամսյա ժամկետի ավարտը դատարանները հրապարակեն որոշումները: Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ եվրոպական համապատասխան կառույցներում ոչ միայն ամբողջական պատկերացում ունեն, այլև նույնիսկ ակնարկել են, որ այդ հարցերին հնարավորինս շուտ հանգուցալուծում տրվի։

Բացի դրանից, եվրոպացիները հստակ հասկանում են, որ նախաձեռնված վարույթներն ակնհայտ քաղաքական բնույթ ունեն, և, ընդհանրապես, իրավական գործիքակազմով Հայաստանում իրականացվում են քաղաքական ճնշումներ, սակայն, աշխարհաքաղաքական «ռասկլադից» ելնելով, պարզապես աչք են փակում դրանց վրա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ