14 06 2023

Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը խուճապային տրամադրություններ է ստեղծել Արցախում․ «Հրապարակ»

Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը խուճապային տրամադրություններ է ստեղծել Արցախում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերջին շաբաթներին ակտիվ հանդիպումներ է ունենում Արցախի տարբեր շրջանակների հետ։ Նա իր հարկի տակ ընդունում է քաղաքական գործիչներից մինչեւ զոհվածների ծնողների, մտավորականների եւ այլոց։

Արցախի մեր աղբյուրներն  ասում են, որ Հարությունյանի այս նախաձեռնությունը խուճապային տրամադրություններ է ստեղծել Արցախում, քանի որ պետության ղեկավարը բավականին սեւ գույներով է ներկայացնում ներկա վիճակը, առավել մշուշոտ՝ ապագան, որ Արցախում մնալը շատերի համար դառնում է անիմաստ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ