11 04 2023

Առայժմ կբավարարվեն փոխքաղաքապետով․ «Հրապարակ»

Առայժմ կբավարարվեն փոխքաղաքապետով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը երեկ քննվել է Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն որոշում չի կայացվել։ Դատարանը բավարարել է մեղադրվող կողմի միջնորդությունը եւ նախապես նշանակած գրավոր քննությունը փոխել է բանավորի, ինչը նշանակում է, որ Գեւորգ Սիմոնյանը ներկա է գտնվելու նիստին եւ հայտարարություններ է անելու: Գրավոր ընթացակարգի դեպքում մեղադրյալի մասնակցությունը պարտադիր չէ։

Հիշեցնենք․ նա կալանավորվել էր մարտի 12-ին: Սիմոնյանը մեղադրվում է 2020-2022թթ. ընթացքում առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը չարաշահելու եւ քովիդի դեմ պայքարի համար նախատեսված միջոցների ծախսման նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու համար:

Այս գործի թելերը տանում են դեպի առողջապահության ներկա եւ նախկին նախարարներ, քովիդի պարետ, սակայն Փաշինյանը հանձնարարել է բացահայտումների շղթան կտրել եւ առայժմ բավարարվել փոխքաղաքապետով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ