21 03 2023

Իշխանությունները սահուն դուրս են գալիս ռուսական ազդեցության գոտուց եւ տեղափոխվում արեւմտյան տիրույթ․ «Հրապարակ»

Իշխանությունները սահուն դուրս են գալիս ռուսական ազդեցության գոտուց եւ տեղափոխվում արեւմտյան տիրույթ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները սահուն դուրս են գալիս ռուսական ազդեցության գոտուց եւ տեղափոխվում արեւմտյան տիրույթ։ Մոտ երկու շաբաթ առաջ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԳՆ հորդորով պետական հաստատություններին գրություններ է ուղարկել՝ առաջարկելով հրաժարվել mail.ru էլեկտրոնային փոստերից։ ԱԳՆ նամակում ասվում է․

«Տեղեկացնում ենք, որ միջազգային գործընկերների հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով շփումներում ՀՀ պետական հաստատությունների աշխատակիցների մի ստվար զանգված ՝ որպես աշխատանքային էլեկտրոնային փոստի հասցե, իրենց գերատեսչությունների պաշտոնական էլեկտրոնային հասցեների փոխարեն շարունակում է տրամադրել անձնական էլփոստերի հասցեները։ Տրամադրված էլեկտրոնային փոստերի հասցեները շատ հաճախ ունեն mail.ru դոմեյնը։

Հաշվի առնելով այն, որ ԵՄ կառույցներում խուսափում են, իսկ վերջին ժամանակներս նաեւ դադարեցրել են աշխատանքային նամակագրություն իրականացնել «ru» դոմեյն ունեցող էլփոստի հասցեների հետ, խնդրում ենք Ձեր հանձնարարականը ՀՀ բոլոր գերատեսչություններին՝ ԵՄ-ի հետ շփումների, ԵՄ-ի կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու եւ այլ առնչությունների ընթացքում տրամադրել գերատեսչական էլփոստերի հասցեներ եւ խուսափել անձնական հասցեների, հատկապես «ru» դոմեյն ունեցող, գործածումից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ