04 02 2022

ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը՝ հետպատերազմական շրջանում հայատյացության վերաբերյալ․ ուղիղ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացնում է ապացույցների վրա հիմնված արտահերթ նոր զեկույց հետպատերազմական շրջանում հայատյացության ադրբեջանական քաղաքականության նոր զարգացումների, վտանգների վերաբերյալ։

Զեկույցում մանրամասն ուսումնասիրվել են Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների ատելություն տարածող պահվածքը, որոնք գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն դրսևորվում են մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էթնիկ հիմքով ատելությանն ավելացել է նաև կրոնականը։ Կներկայացվի նաև ադրբեջանական այդ քաղաքականության վտանգները այլ երկրների, ինչպես նաև 2 ժողովուրդների միջև աշխարհում:

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ