01 05 2020

Մամուլի ասուլիս՝ աննախադեպ համերգի վերաբերյալ․ ՈւՂԻՂ



Հաշվի առնելով մեր երկրի վրա ծառացած այս դժվարագույն խնդիրը՝ «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամը» հանձն է առել կազմակերպել բարեգործական համահայկական աննախադեպ ինտերակտիվ օնլայն համերգային ծրագիր VR տեխնոլոգիաների միջոցով, որը ուղիղ կհեռարձակվի միառժամանակ Երևանից («Dvin Music Hall» համերգային սրահից) և Լոս Անջելեսից ՝ Հայաստանում և արտերկրում ապրող մեր բոլոր հայրենակիցների համար 02.05.2020, ժամը 20:20 Երևանի և 9:20 AM Լոս Անջելեսի ժամանակով:

Այն արտիստները, ովքեր գտնվում են Հայաստանում, ելույթ կունենան «Dvin Music Hall»-ում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը (#SocialDistancing), իսկ Լոս Անջելեսի մեր հայ արտիստները համերգին կմիանան տանից՝առցանց (#StayHome): 

Այժմ տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ համերգի վերաբերյալ։

Համերգին մասնակցություն կունենան՝

Արտակ Թովմասյան

Արթուր Գրիգորյան

Հարութ Փամբուկչյան

Թաթա Սիմոնյան

Արամե

Արման Հովհաննիսյան

Արմենչիկ

Ռազմիկ Ամյան

Արա Մարտիրոսյան

Սարո Թովմասյան

Էրիկ Կարապետյան

Տիգրան Ասատրյան

Արամ MP3

Կարեն Սևակ

ՍՈՆԱ

Սոնա Ռուբենյան

Գարիկ Պապոյան

Իվետա Մուկուչյան

Սարգիս Եղիազարյան

Կամո Սեյրանյան

Աֆոն

Մարտին Մկրտչյան

Հռիփսիմե Հակոբյան

Հայկո

Անդի

ME Project

Սոֆի Մխեյան

Թաթուլ

Հայկ Ղևոնդյան

Սոնա Շահգելդյան

Մհեր Արմենիա

Ալլա Լևոնյան

Հարութ Բալյան

Նարեկ Մակարյան

Նորո

Լիլու

Հայկուհի Բաբախանյա

Ջոնի Կարապետյան

Կարեն Բոքսյան

Մավր Մկրտչյան

Մոնիկա Նազարյան

Շուշան Պետրոսյան

Ռուսլան

Հաղորդավար՝ Գրիշա Աղախանյան

Համերգի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում կորոնավիրուսի դեմ #covid19 դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք: Տոմսերի վաճառքից հասույթի հավաքագրման ողջ ընթացքը հասանելի կլինի առցանց, և հիմնադրամը կանի հնարավոր ամեն ինչ՝ ողջ պրոցեսի թափանցիկությունն ապահովելու համար։

Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ