17  01  2020

Ատելության խոսքը իշխանություններից է գալիս. Արա Գասպարյան



Մարդիկ ընդվզում էին նաև վախի պրակտիկայի դեմ, որ կիրառվում էր հասարակությանն ավելի ենթարկված պահելու համար: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Արա Գասպարյանը:

«Վախը միշտ եղել է հասարակությանը կառավարելու գործիքներից մեկը: Այն կիրառվել է ֆրանսիական հեղափոխության ժամանակ, երբ բացարձակ ահաբեկչություն էր, որը կիրառվում էր ընդդիմադիրների նկատմամբ, նույննը եղել է նաև բոլշևիկյան հեղափոխության ժամանակ և տարբեր հասարակություններում: Հայաստանում էլ մարդիկ դժգոհ էին տարբեր տեսակի մանր-մունր, կամ խոշոր ֆեոդալների գործելակերպից, վախենում էին նրանց հետ առնչվելուց: Իշխանության փոփոխությունը կարծես թե հույս էր արթնացնում, որ  ի վերջո, վախի մթնոլորտը մեր երկրում  ջարդվելու է, կաշկանդվածությունը, որ մեր քաղաքացիներն ունեին նաև պետական ինստիտուտների հետ շփումներում, դա էլ է վերանալու: Հիմա մենք պետք է արձանագրենք, որ  վախի մթնոլորտը, ըստ էության չի վերացել»,- նշեց Արա Գասպարյանը:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ