17  05  2019

Արդեն մի քանի ժամ է՝ Արմեն Թավադյանը Երևանի քննչական վարչությունում է․ ՈւՂԻՂ



«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը մայիսի 17-ին, ժամը 12-ին մոտ ծանուցագիր է ստացել, որ հրավիրվում է Երևան քաղաքի քննչական վարչություն՝ վկայի քրեադատավարական կարգավիճակով։ Թե ինչի համար է հրավիրվել, ո՛չ Թավադյանը, ո՛չ փաստաբան Նարեկ Ալոյանը չգիտեին։ Ժամը 15։00-ից Թավադյանը վարչության շենքում է։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը օրերս բերման էր ենթարկվել Ոստիկանություն՝ կապված Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով բողոքի ցույցերի հետ։

Ներկայացնում ենք ուղիղ միացում Երևանի քննչական վարչության շենքի բակից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ