02 12 2020

Թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու որոշումը պարտվողական որոշում է. Ռուբեն Օսիպյան



Հիմա անձնավորված մեղավոր փնտրելով կարծես ամեն մեկս խնդիրը մեր վրայից բարդենք ուրիշի վրա: Բոլոր օղակներում էլ թերացումներ եղել են: Նախկինում տարածված էր այն կարծիքը, որ պետք է ապահովել պետական աջակցություն այն բիզնեսներին, որոնք մի կերպ գոյատեւում են, որ դուրս չգան շուկայից: Հիմա պետք է թիրախը փոխվի, պետք է աջակցենք արդյունավետ, գրագետ, շահութաբեր բիզնեսներին, դեպի արտահանում միտված բիզնեսներին, որպեսզի իրենք փոխեն իրավիճակը շուկայում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը:

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, թե միգուցե ինչ-որ պահի հայկական ապրանքների համար բացվի Ադրբեջանի շուկան եւ հակառակը, նա նշեց․ «Ես գիտակցում եմ, որ այս պահին մի քիչ հուզական է Ադրբեջանի հետ աշխատելու մասին լսելը, դա շատերի համար կարող է դիտվել որպես դժվար որոշում: Բոլոր դեպքերում տնտեսական զարգացումը պետք է բոլորիս թիվ մեկ առաջնահերթությունը դառնա: Եթե նախկինում առաջնահերթությունը ուժային բլոկին էինք տալիս, դա ինչժ-որ տեղ սխալ էր, պետք էր առաջնահերթություն տալ նաեւ տնտեսական բլոկին: Եթե էկոնոմիկան բավականաչափ ուժեղ լիներ, արդյունքները էապես այլ կլինեին: Այս տեսանկյունից, ցանկացած էկոնոմիկայի նախարարի դերն այն է, որ ինքը ստեղծի հնարավորություններ բիզնեսի զարգացման համար»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ