24  03  2020

ՏՄՊՊՀ-ն հորդորում է խուճապահար գնում չկատարել․ անհրաժեշտություն չկա

ՏՄՊՊՀ-ն հորդորում է խուճապահար գնում չկատարել․ անհրաժեշտություն չկա

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը կառավարությունում ճեպազրույցի ընփացքում նշեց․ «Բեռնափոխադրումների հետ կապված որևէ խնդիր չունենք, հորդորում և խնդրում ենք, որ խուճապահար որևէ գնում չկատարեք, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա»։

Նա նշեց՝ գնումների պիկը եղել է սկզբնական մի քանի օրերին, իսկ այս պահին գնումներն անկում են ապրում:

Դիտարկմանը արդյո՞ք չկա վտանգ, որ ալկոգելի պահանջարկի ու վաճառքի ծավալները մեծանալուն զուգահեռ, կընկնի ալկոգելի որակը՝ Գևորգյանը նշեց․

«Այս պահին իմ ձեռքի տակ կա 10 ընկերության անուն որոնք ալկոգել են արտադրում, ես, իհարկե բոլորի շուկայական գները չեմ կարող ասել: Գրեթե բոլորի գինը նույն է, մի քանի տասնյակ դրամի տարբերությամբ: Ալկոգելի պահանջարկ միշտ եղել է և գինը չի թանկացել: Այն ժամանակ էլ, հիմա էլ նույն գինն է: Մենք հույս ունենք, որ ծավալների մեծացման հետ կապված գինը պետք է իջնի»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Նրա խոսքով, բժշկական դիմակի համաշխարհային գինը կտրուկ բարձրացել է, և քանի որ Հայաստանը դիմակ չէր արտադրում ձեռք բերված դիմակի գները ևս թանկ են եղել: Պաշտոնյայի խոսքով՝ միջազգային շուկայում դիմակի գինն ամեն օր տատանվում է: Այսինքն՝ դիմակների շուկան այս պահին ևս անկայուն է, և տնտեսվարողի համար ներմուծումը ռիսկային է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ