22  01  2020

«Յուքոմ» ընկերությունը հայտ է ներկայացրել «Բիլայնը» գնելու վերաբերյալ. Տիգրան Ավինյան

«Յուքոմ» ընկերությունը հայտ է ներկայացրել «Բիլայնը» գնելու վերաբերյալ. Տիգրան Ավինյան

Հունվարի 22-ին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը հարցրեց, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում է մամուլում տարածված տեղեկությունը, թե Veon հեռահաղորդակցային հոլդինգը բանակցություններ է վարում Ucom-ի հետ Հայաստանում իր բիզնեսը վաճառելու մասին, և եթե դա ճիշտ է, ապա ինչպիսի ռիսկեր կան, ինչ մեխանիզմներ պետք է դրվեն, որպեսզի ծառայությունը չթանկանա, մենաշնորհի հարց չառաջանա: Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հայտ է ներկայացվել «Յուքոմ» ընկերության կողմից «Բիլայնը» գնելու վերաբերյալ։

«ՀԾԿՀ-ն պետք է վերլուծություններ կատարեր։ Հանձնաժողովի նախնական դիրքորոշումն այն է, որ այս պահին առկա բոլոր հաճախականությունները պետք է միշտ հնարավորություն տան երրորդ օպերատորի մուտքի համար։ Բայց ՏՄՊՊՀ-ի տեսանկյունից այս միավորումը կարող է ավելի խնդրահարույց լինել», -ասաց Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ բոլոր կարծիքները համադրելով կունենան վերջնական պատասխան. արդյո՞ք այս միավորումը հնարավոր է։ Նա նշեց, որ բարդ գործընթաց է և արվելու է ամեն բան, որպեսզի խուսափենք մենաշնորհային ծառայություններ ձևավորելուց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ