23  05  2019

Չինական ընկերությունը խոստանում է 5 մլն դրամի ներդրում՝ 18 ամսվա ընթացքում



Կառավարություն մայիսի 23-ի նիստում գործադիրը հավանություն տվեց  «Նյու Իդա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ծրագրին, որով նախատեսվում է Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում 2,71 հեկտար ընդհանուր մակերեսով երկու հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին:

«Այս ոշորման ընդունումը բխում է Լոռու մարզի, մասնավորապես Ստեփանավանի տարածաշրջանի բնակչության շահերից, ինչպես նաև Լոռու մարզի, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարից: «Նյու Իդա» ընկերությունը ներկայացրել է հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարանի կառուցման ներդրումային ծրագիր, որի համաձայն նախատեսում է շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում»,- հարցը ներկայացնելիս ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ