11  01  2019

2019թ. ինտերակտիվ պետական բյուջեն

2019թ. ինտերակտիվ պետական բյուջեն

ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան իր էջում ինֆոգրաֆիկայի տեսքով ցուցադրել է 2019թ. ինտերակտիվ պետական բյուջեն: Ինտերակտիվ բյուջեի միջոցով քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե ինչ նպատակով, ուղղությամբ և ինչպես են ծախսվում բյուջեի գումարները, տեսնել բյուջեի եկամուտներն ու ծախսերն առցանց ռեժիմով։Ինտերակտիվ բյուջեում ցուցադրված է, թե տվյալ պահի դրությամբ ինչքան գումար է ծախսվել և դեռևս ինչքան է նախատեսված ծախսել հետևյալ ուղղություններով.

·    Տնտեսական հարաբերություններ,

·    Շրջակա միջավայրի պաշտպանություն,

·    Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ,

·    Առողջապահություն

,·    Հանգիստ, մշակույթ և կրոն,

·    Կրթություն,

·    Սոցիալական պաշտպանություն,

·    Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր,

·    Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ,

·    Պաշտպանություն,

·    Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն:

Կառավարության ներկայացրած ինտերակտիվ բյուջեն հասանելի է հետևյալ հղումով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ