06  12  2018

Նոյեմբերին ևս գնաճ է արձանագրվել

Նոյեմբերին ևս գնաճ է արձանագրվել

2018թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.0% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.1% գնաճով:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` սննդամթերքի (ներառյալ` ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) և ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են, համապատասխանաբար, 2.0% և 0.4%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.2%-ով:

2018թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.1% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի, համապատասխանաբար, 7.3% և 18.7% գնաճը: Բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. նոյեմբերին, 2017թ. նոյեմբերի համեմատ, գրանցվել է 6.4% գնանկում, իսկ 2018թ. հոկտեմբերի համեմատ՝ 18.7% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, մրգի գներն աճել են 1.0-11.4%-ով:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2018թ. նոյեմբերին, 2017թ. նոյեմբերի համեմատ, գրանցվել է 0.1% գնանկում, իսկ 2018թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 1.0% գնաճը (վերջին 4 ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 41.1%):

Ձկնամթերքի ապրանքախմբում 2018թ. նոյեմբերին, 2017թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 5.5%, իսկ 2018թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ:

2018թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.3% գնաճ, իսկ հացաբուլկեղենի և ձավարեղենի, շաքարի և շաքարավազի, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի  կակաոյի ապրանքախմբերում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ:

Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. նոյեմբերին, 2017թ. նոյեմբերի համեմատ, գրանցվել է 8.8% գնաճ, իսկ 2018թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.2% գնանկում:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2018թ. նոյեմբերին, 2017թ. նոյեմբերի համեմատ, գրանցվել է 2.4% գնաճ, իսկ 2018թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.2% գնանկում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ