14  06  2018

ՀՀ պետական պարտքը կազմում է արդեն ՀՆԱ 58,8 տոկոսը

ՀՀ պետական պարտքը կազմում է արդեն ՀՆԱ 58,8 տոկոսը

2017 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 մլրդ 775 մլն դոլար, որից 6 մլրդ 173 մլն-ը կառավարության մասն է, իսկ մնացածը Կենտրոնական բանկինն է: Այս մասին, ԱԺ-ում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Պարտքի արտաքին մասը կազմել է 4 մլրդ 483 մլն դոլար, իսկ մնացածը ներքին պարտքն է:

Պետական պարտքը, ըստ Ջանջուղազյանի, կազմել է ՀՆԱ 58,8 տոկոսը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ