25  04  2018

Հայկական շուկա է մուտք գործում Germania ավիաընկերությունը

Հայկական շուկա է մուտք գործում Germania ավիաընկերությունը

Գերմանական Germania ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Բեռլին- Երևան- Բեռլին երթուղով չվերթների մեկնարկը կտրվի հունիսի 16-ին: Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հիշեցնում է, Հայաստանի և Գերմանիայի միջև ուղիղ օդային կապ հաստատելու շուրջ քննարկումները սկսվել էին դեռևս 2016 թավականի ամռանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ