16 02 2024

Մեկ օրում խոսվեց երկու վարկային համաձայնագրի մասին․ Ի՞նչ կասեր պատգամավոր Փաշինյանը

Մեկ օրում խոսվեց երկու վարկային համաձայնագրի մասին․ Ի՞նչ կասեր պատգամավոր Փաշինյանը

Կառավարությունն իր երեկվա՝ փետրվարի 15-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններին։ Արդյունքում նախատեսվում է 2.72 մլն եվրո արժողությամբ վարկի նոր տրանշ՝ ուղղված Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերում իրականացվելիք աշխատանքների համաֆինանսավորմանը:

Միևնույն ժամանակ այսօր՝ փետրվարի 16-ին, Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ մայրաքաղաքի մի շարք փողոցներում իրականացվում է վերգետնյա մալուխների անցկացում ստորգետնյա կապուղիներով: Փոխարինվում և վերանորոգվում են նախկին հենասյուները, տեղադրվում են էներգախնայող LED տեսակի լուսատուներ: Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ՝ վարկային ու դրամաշնորհային միջոցներով: Նախագծում ներառված է մայրքաղաքի 28 փողոց: Հատկացված վարկի գումարը կազմում է 4.0 մլն ԱՄՆ դոլար, դրամաշնորհը՝ 1.9 մլն եվրո: 

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2016 թվականի փետրվարի 4-ին ԱԺ  ամբիոնից հայտարարում էր․ «Եթե էս վարկերը չլինեն, երկրի տնտեսության մեջ ընդհանրապես ոչ մի բան տեղի չի ունենա, ուղղակի ոչ մի բան տեղի չի ունենա»։

Մեկ այլ առիթով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե՝ «Արտաքին պարտքը դա ատկատներ են, չարաշահումներ են»։ Նա գնահատական էր հնչեցնում, որ վարկերն օգտագործվում են քաղաքական ինտրիգների, ազդեցությունների բաշխման, ընտրությունների համար։ Ու հարց էր հնչեցնում՝ եթե բնակչության թիվը պակասել է, եթե գնաճ կա, աղքատություն կա, բա էդ վարկերը ինչի՞ վրա են ծախսվել։

Նշենք, որ Հայաստանի պետական պարտքը Նիկոլ Փաշինյանի օրոք հասնում է արդեն 12 մլրդ դոլարի։

Ստորև ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի՝ պետական պարտքի վերաբերյալ մի քնաի ելույթներից հատվածներ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ