29 08 2023

Երևանում բնակարանների հետ կապված գործարքների թիվը պակասել է 40 %-ով

Երևանում բնակարանների հետ կապված գործարքների թիվը պակասել է 40 %-ով

Երևանի կենտրոնում բնակարանների գները հունիսին շարունակել են բարձրանալ, իսկ բնակարանների հետ կապված գործարքների թիվը պակասել է 40 տոկոսով։ Նման տվյալներ է հրապարակել Համաշխարհային բանկը  պարբերաբար թողարկվող  տնտեսական զարգացման ամփոփագրում։

Ըստ աղբյուրի, անշարժ գույքի գները համադրելի են եղել 2022 թ. մակարդակին` չնայած փոքրաթիվ գործարքներին:

Երևանում բնակարանների վարձակալության ցուցանիշը մի փոքր բարելավվել է մայիսին և հունիսին` թերևս պայմանավորված զբոսաշրջային սեզոնով: Հունիսին և հուլիսին գրանցվել է գների աննշան անկում, համապատասխանաբար, 0.5 և 0.1 տոկոս, ինչի պատճառով հուլիսին միջին գնաճը հասել է 3.6 տոկոսի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ