11 03 2022

Անզիջում էր․․․ Նույնիսկ հարազատ մարդուն չէր խնայի, եթե տեսներ, որ սխալ ուղով է գնում․ Կիմ Բալայանը՝ Ալվարդ Պետրոսյանի մասին



Ալվարդ Պետրոսյանին հիշելու ենք առաջինը՝ սկզբունքայնությամբ, երկրորդը՝ որպես շատ մեծ մտավորական, որն ամեն ինչ կարող էր տալ, բայց սերը հայրենիքի հանդեպ պետք է անպայման առաջնային պլան մղեր։ Անզիջում էր։ Նույնիսկ հարազատ մարդուն չէր խնայի, եթե տեսներ, որ սխալ ուղով է գնում։ Այդ առումով մեր կորուստը շատ մեծ է։ Հատկապես հիմա հասարակությունը իր նմանների խոսքի կարիքը դեռ շատ կունենա։ Այս մասին ասաց ՀՅԴ անդամ, Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ պատվո շքանշանակիր, ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ