05 03 2022

Ուկրաինայում ոչնչացվել է գրեթե ամբողջ ռազմական ենթակառուցվածքը և ՀՕՊ-ը. Պուտին

Ուկրաինայում ոչնչացվել է գրեթե ամբողջ ռազմական ենթակառուցվածքը և ՀՕՊ-ը. Պուտին

Ուկրաինայում ռազմական ենթակառուցվածքի ոչնչացման աշխատանքները գրեթե ավարտված են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առաջինը, ինչ արեցինք. ոչնչացրեցինք ամբողջ ռազմական ենթակառուցվածքը։ Դե, ոչ՝ ամբողջ, բայց՝ մասամբ, հիմնականում զենքով, զինամթերքով պահեստները, ավիացիան, ՀՕՊ համակարգերը։ ՀՕՊ համակարգերը, դրանց վերացման համար որոշակի ժամանակ է պահանջվում. դրանք պետք է բացել, հետո խոցել: Այդ աշխատանքը գրեթե ավարտված է»,- ասել է Պուտինը ռուսական ավիաընկերությունների թռիչքային անձնակազմի կին անդամների հետ հանդիպման ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ