12 02 2022

Խոշոր հրդեհ Թեղուտ համայնքում. Անասնագոմում այրվել է 400 հակ անասնակեր

Խոշոր հրդեհ Թեղուտ համայնքում. Անասնագոմում այրվել է 400 հակ անասնակեր

Փետրվարի 11-ին, ժամը 18։28-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ համայնքի վերջնամասում այրվում է անասնագոմ․ ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ձորիգեղ» կոչվող հանդամասում գտնվող անասնագոմում (մոտ 750 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։55-ին, մարվել փետրվարի 12-ին, ժամը 00:20-ին: Այրվել են անասնագոմի կառուցատարրերը (մոտ 150 քմ) և 400 հակ պահեստավորած անասնակեր, սատկել՝ 7 խոզ և 6 խոշոր եղջերավոր կենդանի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ